Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թրամփը բանակցությունների սեղանից չհեռանալու լուրջ պատճառներ ունի

Թրամփը բանակցությունների սեղանից չհեռանալու լուրջ պատճառներ ունի
29.03.2025 | 10:19

Իր «Գործարքներ կնքելու արվեստը» գրքում Թրամփը խոսում է մի իրավիճակի մասին, երբ բանակցությունների պրոցեսում, տեսնելով, որ հաջողության հասնել չես կարող, պետք է վեր կենալ տեղից և հեռանալ։

Հիմա Թրամփի հակառակորդները փորձում են այնպես ներկայացնել, որ Ուկրաինայի հետ կապված ռուս-ամերիկյան բանակցություններում ռուսական կողմը վարպետորեն խաբում է ամերիկյանին, և համոզում են Թրամփին, որ, իր իսկ ասածի համաձայն, նա հաջողության հասնել չի կարող ու պետք է դադարեցնի բանակցությունները ռուսների հետ։

Բայց Թրամփի հակառակորդների կողմից նման պնդման նպատակը ոչ թե նրան օգնելն է, այլ միայնակ ու առանց դաշնակիցների թողնելը։

Իսկ Թրամփը մենակ մնալու և պարտվելու դառը փորձ արդեն ունի իր նախագահական առաջին շրջանի և դրանից հետո իրադարձությունների տեսքով։

Պատմության մետամորֆոզներից մեկն էլ այն է, որ Թրամփը իր երկրի հաջողությունը տեսնում է ԱՄՆ-ի երեկվա թշնամի Ռուսաստանի հետ ինչ-որ չափով դաշնակցելու մեջ, որը հնարավոր է միայն ռուսներին ինչ-որ հարցերում զիջումների գնալու դեպքում, այն էլ՝ ավելի թույլ Ուկրաինայի հաշվին։

Պրոքսի պատերազմների միակ նպատակն էլ այն է, որ դրանց ավարտի ժամանակ հզորների բանակցություններում կորուստները լինեն հերթական թույլի հաշվին։

Իսկ Թրամփը բանակցությունների սեղանից չհեռանալու շատ ավելի լուրջ պատճառներ ունի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6301

Մեկնաբանություններ